Վերելակի 2-րդ և 3-րդ հարկերի միջնամասում քաղաքացիներ են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ին, ժամը 00:59-ին ՀՀ ԱԻՆ  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 15 շենքը հոսանքազրկվել է, վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Հունիսի 4-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 32 շենքի վերելակում` 2-րդ և 3-րդ հարկերի միջնամասում քաղաքացիներ են արգելափակվել.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացիներին:




Լրահոս