Ինչի համար են պետք Սահմանադրական դատարանին կոնյակներն ու ծաղկեզամբյուղները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորում է պետական ծախսերը կրճատել, այս ընթացքում մեր պաշտոնյաները չեն պատրաստվում խնայողություններ անել: Ավելին՝ նրանք շարունակում են պետական միջոցները ծախսել՝ տարատեսակ ոչ առաջնային անհրաժեշտության ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու համար: Այդպիսի գերատեսչություններից մեկն էլ ՀՀ սահմանադրական դատարանն է:

Այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ սահմանադրական դատարանը գնել է 6 հատ 0.5 լ «Նաիրի» կոնյակ: Մեզ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն յուրաքանչյուր կոնյակի համար պետական բյուջեի հաշվին վճարել է 27 հազար դրամ: Իսկ ընդհանուր 6 հատ կոնյակների համար պետական միջոցներից ծախսել է 194 հազար 400 դրամ: Ի դեպ, ՍԴ-ն կոնյակների համար նախատեսված ավելացված արժեքի հարկի համար վճարել է 32 հազար 400 դրամ: Թե ում համար են նախատեսված կոնյակները, պաշտոնական փաստաթղթում նշված չէ:

Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ բացի կոնյակներից ՍԴ-ն պետական միջոցներով գնել է նաեւ 62 հազար 400 դրամ արժեքով բատիկայով նկար: ՍԴ-ն նկարը ձեռք է բերել «Շշուկ» ընկերությունից: Իսկ 3 հատ ծաղկեզամբյուղի համար սահմանադրական դատարանը ընդհանուր վճարել 60 հազար դրամ: Այսինքն յուրաքանչյուր ծաղկեզամբյուղն արժեցել է 20 հազար դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս