08.06.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 8-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա իրանագետ Գոհար Իսկանդարյանի ասուլիսը:

ԹԵՄԱ` Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը` դրա հետևանքները տարածաշրջանային զարգացումների վրա:

****

ՀՈՒՆԻՍԻ 8-ին`12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանի ասուլիսը:

Թեմա` Ընթացիկ տարում գրանցված սննդային թունավորումներ: Ամռան շոգ եղանակով պայմանավորված թունավորումներից խուսափելու միջոցները:

*****

ՀՈՒՆԻՍԻ 8-ին` ժամը 14.00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի ասուլիսը:

ԹԵՄԱ. Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ. Իրականցվող միջոցառումների քաղաքական, պատմական շեշտադրումները, տարածաշրջանային զարգացումներ:

***

Հունիսի 8-ին՝ ժամը 11.00-ին, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի՝ Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում տեղի կունենան Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի առաջին փուլի մասնակիցների լսումները։ Ժյուրիի առջև հանդես կգան մրցույթին մասնակցող վոկալիստները։

***

Հունիսի 8-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Թեհրանում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչության հնարավոր հետևանքները տարածաշրջանային գործընթացների վրա:

***

Երևանում մեկնարկում է «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնը: Այն տևելու է հունիսի 8-19-ը: Փառատոնի բացման ասուլիսը տեղի կունենա հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կոնֆերանս դահլիճում (Ամիրյան 26, 3-րդ հարկ):

Ասուլիսի բանախոսներն են՝

«Արտ Ֆեստ» փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը, գեղարվեստական ղեկավար, դերասան Դավիթ Հակոբյանը, ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը, փառատոնի ժյուրիի անդամներ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, լուսանկարիչ Սամվել Սևադան, գեղանկարչուհի Անաիդ Քեշիշյանը (Շվեդիա), դոդել-դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը (Տանզանիա), Եկատերինա Պիլկինան (Ուկրաինա):

Փառատոնի բացման արարողությունը՝ հունիսի 8-ին՝ ժամը 18:00-ին, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրանում:




Լրահոս