ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք Վազգեն Մանուկյանը քաջություն կունենա խոստովանելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե իշխանափոխությամբ կյանքը փոխելու անվերջ ձգտումը ճիշտ չէ, եւ հավելել. «Իհարկե, իշխանությունից կախված է մեր կյանքը, բայց մեզնից էլ է կախված: Մենք նստում, սպասում ենք, որ մի «Սասունցի Դավիթ» կգա մեզ կփրկի: «Սասունցի Դավիթը» զբաղված է, չի գալու»:

Սերժ Սարգսյանից հանրային խորհրդի նախագահի պաշտոն ստանալուց հետո Վազգեն Մանուկյանն արդեն սխալ է համարում իշխանափոխությունը, դրա միջոցով կյանքը փոխելու ձգտումները, մինչդեռ 90-ականներին նույն Վազգեն Մանուկյանն արմատական ընդդիմություն էր, եւ իշխանափոխություն էր պահանջում: Հետաքրքիր է, արդյոք նա քաջություն կունենա խոստովանելու, որ իրականում սխալ էր 90-ականների իր պահվածքը:

Եթե մոռացել եք` հիշեցնենք, 1996թ. նախագահական ընտրություններից հետո Վազգեն Մանուկյանն ամբոխին առաջնորդեց դեպի խորհրդարան, որտեղ եւ ցուցարարները կոտրեցին ԱԺ ցանկապատերը, ներխուժեցին ԱԺ շենք, առեւանգեցին ու դաժան ծեծի ենթարկեցին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին ու փոխնախագահ Արա Սահակյանին: Համաձայնվեք, սա շատ ավելի մեծ սխալ է, քան «Սասունցի Դավթին սպասելը»: Այնպես որ, բարոյախրատական դիրքերից հանդես եկող Վազգեն Մանուկյանին չէր խանգարի հիշել իր անցյալը:




Լրահոս