Մաքսային ծառայողները ծանոթացել են զննող սարքավորումների առանձնահատկություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում «Rapiscan» սարքավորման մասնագիտական հնարավորություններին առավելագույն տիրապետելու նպատակով Հայաստանի մաքսային ծառայողների համար հատուկ դասընթաց է կազմակերպվել՝ շուրջ 30 աշխատակիցների մասնակցությամբ: «Rapiscan Systems» ընկերության մասնագետները ներկայացրել են սարքավորման կիրառման նորույթներն ու ժամանակակից մեթոդները:

Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի, փորձի փոխանակումը հնարավորություն կտա տեխնոլոգիական նոր լուծումներով առավելագույն արդյունքի հասնել աշխատակիցների մասնագիտական գիտելիքները զարգացնելու ուղղությամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի մաքսային կանոնոների խախտման փորձերի կանխման արդյունավետության բարձրացմանը, մաքսանենգության դեմ պայքարին: Ընկերության աշխատակից Մելիսա Օդեգարդի խոսքով՝ միջազգային փորձի հիման վրա հայ գործընկերներին ներկայացվում է, թե ինչպես կարելի է առավել ճշգրիտ վերլուծել, մեկնաբանել ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերները և ավելի արդյունավետ կիրառել գործնականում:

Պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս