09.06.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱԺՈՂՈՎ`

Հունիսի 9-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Լեհաստանի հայ համայնք. անցյալ և ներկա» խորագրով գիտաժողով (Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Զեկույցներով հանդես կգան գիտնականներ Մատենադարանից, ԳԱԱ Գրականության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից  և այլ գիտական կառույցներից:

***

Հունիսի 9-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ տարածաշրջանային գործընթացների և ապագա հնարավոր զարգացումների մասին

***

Հունիսի 9-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) ի պատասխան հունիսի 6-ին «Նոյյան Տապան»-ում  կայացած ասուլիսի  http://nt.am/am/news/239802/ տեղի կունենա ասուլիս՝ հասարակական գործիչների մասնակցությամբ։

Թեման՝  «Ծխելու արգելքի օրենքը «հակաժողովրդական է». նախագծին դեմ հասարակական գործիչներն իրենց մոտեցումները հիմնավորում են կոնկրետ փաստերով և համամիտ չեն օրենքին կողմնակից երիտասարդ բժիշկների տեսակետների հետ. առաջարկներ և հետագա քայլեր»։

Բանախոսաերն են՝

Արսեն Արզանյան – Հ3-հեռուստաընկերությունում <<Ապագան այսօր>> հաղորդման հեռուստահաղորդավար, ազգային ժողովի փորձագետ

Հայկազ Մակարյան -իրավապաշտպան, հասարակական գործիչ և  հաղորդավար

Էմիլ Մարկոսյան -իրավաբան, իրավապաշտպան, իրավախորհրդատու, գրող-հրապարակախոս, բանաստեղծ, հասարակական գործիչ:

***

Հունիսի 9-ին, ժամը 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա հանդիպում հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանի հետ (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Հանդիպմանը կմասնակցեն ՊՆ խորհրդա­կան, գենե­րալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, «Նոեվ Կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գ. Անիսոնյանը, մարշալ Համազասպ Բաբաջանյանի դուստր Լարիսա Բաբաջանյանը և թոռնուհին՝ Յուլյա Մարկոսը, մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռը՝ Իվան Բաղրամյանը, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Նիկոլայի Կլյոնովը:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը:

Կցուցադրվի  տեսաֆիլմ: Կներկայացվի Հրաչյա Պողոսյանի անցած ուղին: Ելույթ կունենան Գ. Անիսոնյանը, Մուրազ Սարգսյանը, Լարիսա Բաբաջանյանը, Իվան Բաղրամյանը, Յուրի Կլյոնովը, Հրաչյա Պողոսյանը:

***

Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին  ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի կունենա ՀՀ ֆն պետական ներքին ֆինանսական հսկողության ևպետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի մամուլի ասուլիսը՝ «Գնումների մասին ՀՀ նոր օրենսդրությամբ գնման ընթակարգերին մասնակցելու պայմաններում կատարված փոփոխությունները» թեմայով:

***

Հունիսի 9-ին, 11:00 Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկազմակերպվի ասուլիս`
«Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունն ու դրա հետևանքները տարածաշրջանում» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն են իրանագետներ Ահարոն Վարդանյանն ու Արտյոմ Տոնոյանը։
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև Իրան-Հայաստան համապարտություններին:

***

Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի կունենա ՀՀ ֆն պետական ներքինֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի մամուլի ասուլիսը՝ «Գնումների մասին ՀՀ նոր օրենսդրությամբ գնման ընթակարգերին մասնակցելու պայմաններում կատարված փոփոխությունները» թեմայով:
Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Մուտքը՝ Մելիք-Ադամյան 1:




Լրահոս