Ով ինչպես քվեարկեց համայնքների խոշորացման ծրագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ խմբակցության ներկայացուցիչները ելույթներ ունեցան և ներկայացրեցին, թե ով ինչպես կքվեարկի նախագծին:

«Ելք» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Քանի չունենք վերլուծությունը, ուղղակի քվեարկել՝ առանց համոզված լինելու, թե ինչ արդյունքներ են բերելու, կարծում եմ, ճիշտ չէ: Այս քվեարկությանը չենք մասնակցել, առաջիկայում սեփական նախաձեռնությամբ համայնքներում կլինենք ու սեփական նախաձեռնությունը կանենք՝ ուսումնասիրելու, թե երեք համայնքներում ինչ զարգացում է եղել»,- նշեց նա:

«Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Միքայել Մելքումյանը, ով նշեց, թե իրենց համար հստակ է և իրենք այս նախագծերին դեմ են: «Այս միջոցառումը գտնում ենք, որ ժամանակավրեպ է, պետությունը պատրաստ չէ իր ռեսուրսներով»,- ասաց նա:

ՀՀԿ-ի անունից խոսեց Վահրամ Բաղդասարյանը, ով նշեց, թե սա այն քայլն է, որով փորձում են միասնական դարձնել ժողովրդին: «Տրամաբանական բոլոր առաջարկությունները կարող են քննարկվել: Այստեղ նեղ անձնական շահեր չկան, հորդորում եմ բոլորին կողմ քվեարկել և հնարավորություն տալ այս գործընթացը շարունակելու»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը ընունվեցին 57 կողմ, 23 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ:
Դեմ քվեարկեց «Ծառուկյան» դաշինքը, «Ելքը» չմասնակցեց քվեարկությունը:

Նախագծով նախատեսում է ՀՀ 8 մարզերում 34 խոշորացված համայնք ձևավորել՝ 328 համայնքների միավորման արդյունքում։ Նախորդ օրենսդրական նախաձեռնությամբ արդեն իսկ 18 խոշորացված համայնքներ կան, որոնց մեջ ներառվել են 140 համայնքներ:




Լրահոս