Բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի տեսուչը նկատողություն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի կողմից բնապահպանական պետական տեսչության Արարատի  տարածքային բաժնի ավագ տեսուչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: Պատճառն այն է, որ բնապահպանական պետական տեսչության տեսուչ Ա. Բադալյանը իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներից մեկի հետ, ով չճշտված տեղեկություն է փոխանցել, որը իրականությանը չի համապատասխանել, ինչը հրապարակված է եղել «Անազատության մեջ պահվող արջերն ահազանգերից հետո անհետանում են» հոդվածում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ բնապահպանության նախարարությունը վերոնշյալ հոդվածում բերված փաստերը պարզաբանելու համար ուսումնասիրություն է անցկացրել, որին ներգրավվել Է նաեւ բնապահպան Լեւոն Գալստյանը:

Արդյունքում պարզ է դարձել, որ Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչը իր ծառայողական պարտականնությունները թերի է կատարել եւ արժանացել է կարգապահական տույժի` նկատողության ձեւով:




Լրահոս