Ահազանգ մարզերից. օձեր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 87 տան հավաբնում օձ նկատվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 10-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 6/5 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ա. Չ.-ի տան բակից բռնել են կապարագույն սահնոց և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 10-ին, ժամը 10:46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս