Լավ լուր Մալաթիա-Սեբաստիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրամատակարարման տևողության ավելացման վերաբերյալ հերթական ուրախալի լուրն այս անգամ էլ «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Շահումյան» տեղամասից է:

Օրերս վերջինիս աշխատակիցները կարևոր նախաձեռնություն էին իրականացնում Շահումյան 16 փողոցի 2, 4, 4ա, 7, 9, 11, 11ա, 13, 13ա, 15, 15ա, 17, 19, 21, 21ա, 21բ, 23, Ոսկանյան փողոցի 2, 4, 5, 5/1 և Գագարին փողոցի 3, 10, 12, 18 հասցեի բաժանորդների համար:

Վերջիններս 150մմ տրամագիծ ունեցող 50մ երկարությամբ խողովակով ջուր էին ստանում «Ջամբուլ» օրվա կարգավորիչ ջրամբարից դուրս եկող և «Նոյ» թաղամասով իջնող 800 մմ ջրատարից: Սակայն նախ՝ նշված ջրատարը «աշխատում» էր օրական միայն 17 ժամ, եւ հետո՝ խողովակն էլ մի քանի տեղից վթարված էր, զգալի ջուր էր արտահոսում: Մինչդեռ հարեւանությամբ ձգվում էր 500 միլիմետրանոց ջրատար, որի մեջ մշտապես ջուր կար: Շահումյանցիները որոշեցին մի հարվածով երկու թիրախ խոցել: Վթարված խողովակը, իր վթարներով հանդերձ, նրանք ընդհանրապես շահագործումից հանեցին, իսկ տարածքի բաշխիչ ցանցն ուղղակիորեն միացրեցին տրանզիտ ջրատարին:

Արդյունքում նշված հասցեների անհատական տնատիրությունները նախկին 17-ժամյա ջրամատակարարման գրաֆիկից անցում կատարեցին շուրջօրյա ջրամատակարարման:

Իսկ բաժանորդի համար ջրամատակարարման վերաբերյալ մի՞թե ավելի ուրախալի լուր կա, քան 24 ժամ ջրով ապահովված լինելն է: Դե իսկ «Վեոլիա Ջրի»-ի համար էլ գլխավորը բաժանորդի գոհունակությունն է:

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն




Լրահոս