ԲՈ ՈՐ ԿԱՏԱՂԵ՞Ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ տարբեր տեղեկությունների` ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չի բացառվում, որ «բռնի ու կատաղի» եւ վերջնական որոշում կայացնի, այնուամենայնիվ, բարձրացնել Հայաստան ներկրվող գազի սակագինը: Համենայնդեպս, նրանք դեռ պաշտոնապես չեն հայտարարել` քանի դրամով է ներկրվելու գազը: Թեեւ երկու երկրների նախագահները` Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը ցանկանում էին, որ լավ լիներ, բայց գուցե ստացվի ինչպես միշտ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե կա արդյոք կայացված կոնկրետ որոշում, թե գազը Հայաստան քանի դրամով է ներկրվելու, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը կրկնեց այն, ինչ ասված էր փետրվարի 25-ին Սանկտ-Պետերբուրգում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Մեդվեդեւի հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ. «Երկու նախագահների միջեւ գազի սակագնի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությամբ ընթացիկ տարվա ընթացքում գազի գինը սպառողների համար կմնա նույնը, ինչ 2010 թվականին, եւ որ ավելին` սոցիալապես անապահով խավերի համար, համաձայն Սերժ Սարգսյանի հանձնարարականի, կփնտրվեն ավելի ցածր սակագնի մեխանիզմներ»: Իսկ թե ինչպես կփնտրվեն կամ կգտնվեն արդյոք, թե ոչ, դեռ պարզ չէ:




Լրահոս