
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ս. թ. հունիսի 13-ից մինչև օգոստոսի 31-ը .AM և .հայ տիրույթներում մեկ դոմենի գրանցումը ռեզիդենտ հաճախորդների համար կարժենա 1 տարվա համար 8000 ՀՀ դրամ՝ նախկին 12000 ՀՀ դրամի փոխարեն: Իսկ ոչ ռեզիդենտ օգտատերերի համար դոմենի գրանցումը կարժենա 12000 ՀՀ դրամ՝ նախկին 20000 ՀՀ դրամի փոխարեն:
Դոմենը գրանցելու համար հարկավոր է այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/