Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի սաները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի արևային բազային կայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները վարպետության դասընթաց են անցկացրել միջպետական ճանապարհի Երևան-Գյումրի հատվածում տեղակայված, արևային էներգիայով սնվողհիմնական երկու կայանի տարածքում: Գյումրիի «Ֆոտոն» վարժարանն այն ավագ դպրոցներից է, որն ընդգրկված է ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագրում և«Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկան յուրացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Ընկերության մասնագետները պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում առարկան դասավանդող ուսուցիչների և աշակերտների համար: Տեսականգիտելիքներն ամրապնդելու և գործնական հմտություններ փոխանցելու նպատակով, մասնագետները լսարանային դասընթացներից հետո կազմակերպում են շրջայցեր: Որպեսգործնական ուսուցման համար այցելության վայրեր ընտրվում են նաև կայանների տարածքները:

Մաստարա-Մարալիկ ավտոճանապարհի երկայնքով գործող հիմնական կայաններն ունեն որոշակի առանձնահատկություն: Դրանց էլեկտրասնուցումը կատարվում է արևայինմարտկոցներից: Սա հրաշալի լուծում է հատկապես նոսր բնակեցված այնպիսի տարածքների համար, որտեղ խնդիր է էներգամատակարարումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն արևայինէներգիայով սնուցվող կայանների շնորհիվ կրճատում է էներգիայի սպառումը և ենթակառուցվածքների պահպանմանն ուղղված ծախսերը:

Տեխնոլոգիաների զարգացման դարում ժամն ակնթարթի պես է անցնում: Ամեն օր կարող են ներկայացվել նոր պահանջներ: Պետք է մշտապես պատրաստ լինել նորլուծումների: Ընդ որում, այնպես, որ դրա հիմքում լինեն նորարարութունը, պահանջարկը, պատասխանատվությունը, բայց ոչ՝ սպառողական մոտեցումը: Արևային էներգիայովսնվող այս կայանները նման մոտեցման արդյունք են: Այն, ինչ քաղում եք դասընթացներից՝ հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ընկերության կուտակած ավելի քանտասնամյա փորձն է: Գնահատեք այն, շարունակաբար զարգացրեք ձեր միտքը և եղեք պատասխանատու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ քառակողմ հուշագրով (ՀՀ ԿԳ նախարարություն, «Սինոփսիս Արմենիա», ՎիվաՍել-ՄՏՍ, «Յունիքոմփ»)  ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, « Հեռահաղորդակցության  հիմունքներ» առարկան 2017 թվականից դասավանդվում է Գյումրիի «Ֆոտոն» և Երևանի «Քվանտ» վարժարաններում, Արտաշես Շահինյանի անվանֆիզիկամաթեմատիկական և  Վանաձորի՝ մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցներում, ինչպես նաև ՀԱՊՀ՝ Երևանիտարածքում գործող ավագ դպրոցում: 2018 թվականի ուսումնական գործընթացում կներգրավվի ևս 5 ավագ դպրոց:




Լրահոս