Նոր զարգացումներ Գեղարքունիքի մարզի կաշառքի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով կրկին հարցաքննության են հրավիրել իրենց երեխային ազատելու համար կաշառք տվողներին:

«Ժողովուրդ» օրաթերթին իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն անձամբ հարցաքննության է հրավիրել Գոռ Գալստյանի մայրիկին: Հիշեցնենք, որ Գոռ Գալստյանի մայրը մեղադրյալ որդուն ազատելու համար գումար է տվել Հայկ Կարապետյանին, սակայն գումարը տեղ չէր հասել, եւ տղան գտնվում է կալանքի տակ, որից հետո էլ բացվել է կոռուպցիոն այս սկանդալը:




Լրահոս