
Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում ներկայացված անձին ներկայացնում են որպես հայ դիվերսանտ: Ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են նրա արած հայտարարությունը: Նա ասել է, թե իր անունը «Զավեն Կարապետյան է, ծնված 1974թ. նոյեմբերի 16-ին Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում, գյուղացի է»:
Սակայն Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե իրենց գյուղում նման անձ չկա: Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսպես մեկնաբանեց.
«Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չի իրականացրել և որևէ դիվերսանտի կորուստ չունի: Մենք նման դիվերսանտ չունենք և չենք էլ ունեցել»: