Նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի կենտրոնական և արևմտյան Ասիայիվարչության գլխավոր տնօրեն Շոն Օ’Սալլիվանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանակի աջակցությամբ կրթության և գիտության ոլորտում իրականացվող ևառաջիկայում նախատեսված ծրագրերը:

ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին՝ համագործակցության համար՝ ընդգծելով, որ իրականացվածաշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել կրթության համակարգի համար: Բարձր գնահատելով դպրոցաշինության ոլորտումկատարված աշխատանքները՝ նախարարը շեշտել է համագործակցության հետագա ծրագրերում կրթության քաղաքականության բարելավմանփորձագիտական աջակցության կարևորությունը:

Իր հերթին է Շոն Օ’Սալլիվանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի թիմը ոգևորված է կրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելուհեռանկարից:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում իրականացված կրթությանբարեփոխումների հիմնական ուղղությունները և այս փուլում համակարգի առջև ծառացած խնդիրներն ու առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող  մի շարք աշխատանքային հարցեր:




Լրահոս