Արփինե Դալալյանը 4-րդն է աշխարհի երիտասարդական առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոկիոյում ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մրցումային վերջին օրը +90 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Դալալյանը պոկում վարժությունում գլխավերեւում պահեց 100 կգ (6-րդ տեղ), իսկ հրումում՝ 134 կգ (4-րդ տեղ)։ Աշխարհի չեմպիոն դարձավ չինացի Յոնգջի Սունը (երկամարտ՝ 281 կգ)։




Լրահոս