Armenian text to speach

Ամրոյանը՝ հրումի ոսկե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաթումիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առանությունում այսօր մրցահարթակ էին դուրս եկել նաև 77 կգ քաշային կանայք։

Հայաստանը այս քաշային կարգում երկու մասնակից ուներ և մեդալի հույսեր։ Աննա Ամրոյանը սակայն անհաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները պակում վարժությունում և ստացավ զրո։ Հայ մարզուհին սակայն չհրաժարվեց պայքարից և մասնակցեց նաև հրում վարժության մրցումներին։ Աննան այստեղ հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները։ Նա հերթով սանձեց 125, 133 և 136 կիլոգրամանոց ծանրաձողերը և նվաճեց փոքր ոսկե մեդալ։

Մեր մյուս մարզուհին՝ Ալինա Սուքիասյանը երկամարտի 220 կգ արդյունքով գրավեց 14-րդ տեղը։




Լրահոս