Արցախում երկրի նախագահ կընտրեն. ովքե՞ր են թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում հուլիսի երկրորդ կեսին Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության նախագահին: Մինչեւ 2020 թվականը՝ անցումային շրջանի համար նախագահին կընտրի Ազգային ժողովը: 2020թ.-ից հետո արդեն կլինեն համաժողովրդական ընտրություններ:

Հայտնի է, որ փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ըստ փոփոխությունների, Արցախը կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարում նախագահական համակարգի։

Սահմանադրության անցումային դրույթներով ԱԺ խմբակցությունների առաջարկությամբ ընտրվում է Հանրա­պետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:

Հավելենք, որ Արցախում Սահմանադրական փոփոխություններից հետո ընդդիմությունը պնդում էր, որ այս ամենն արվում է Բակո Սահակյանի վերարտադրության համար: Սակայն իշխանական ուժերը դեռևս չեն շտապում բացահայտել՝ իրենց թեկնածուն գործող նախագահն է լինելու, թե ոչ: Հավելենք, որ Արցախի խորհրդարանում միակ ընդդիմադիր ուժը Հայկ Խանումյանի կուսակցությունն է:




Լրահոս