Ինչ վիճակում է գտնվում «Լունապարկում» կարուսելից տուժած երեխան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Երեւանում գտնվող «Լունապարկ» հանգստի գոտում արտակարգ դրություն է ստեղծվել: Կարուսելներից մեկն աշխատել է ու հանկարծակի կանգնել: Ինչի արդյունքում էլ կարուսելում գտնվող երեխաները ցավեր են ունեցել, հոսպիտալացվել են «Էրեբունի»  բժշկական կենտրոն, սակայն բոլորին դուրս են գրել և միայն մեկն է  այս պահին գտնվում այնտեղ:

ArmLur.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ երեխան այս պահին հիվանդասենյակում է, նրա վիճակը գնահատվում է բավարար: Միաքայել Մանուկյանը փոխանցեց նաև,ո ր վաղը երեխայի ոտքը կվիրահատեն:




Լրահոս