ՖՈՏՈ. Մանրամասներ Արցախում տեղի ունեցած վթարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 47-ամյա Կ. Խ-ն, վարելով «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից աջ և գլորվել ձորը:

Վթարի հետեւանքով վերջինս և ուղևոր՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 34-ամյա Ա. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ այնտեղից ուղղաթիռով հասցրել են Երևան:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։

ArmLur.am-ին Էրեբունի Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տուժողը մեկ անձ է, տղամարդ է, և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 




Լրահոս