ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր զայրացավ, երբ լրագրողները նրանից հետաքրքրվում էին որդու` բանակում չծառայելու մասին: «Իմ երկու տղերքն էլ կռվի ժամանակ էնտեղ են եղել, եղա՞վ: Գնացեք խալխի մասին մտածեք: Հիմա որ ասեմ, դուրդ եկա՞վ: Ինձ էլ վատ վիճակի մեջ ես դնում: Ի՞նչ պարտադիր ա, որ իմանաք իմ տղեն ինչի չի ծառայել»,- հայտարարեց Սարոյանը:
Նա նշեց, որ իր տղան ծառայությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով:
Նա հրաժարվեց որևէ այլ հարցի պատասխանել` նշելով, որ տրամադրությունն ընկավ: «Չափ կա, էլի, ամեն ինչին»,- նետեց նա և հեռացավ: