Երևանի տներից մեկում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 15-ին, ժամը 17:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի պատուհանագոգին օձ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 15-ին, ժամը 11:09-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 19 շենքի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս