Ռոջեր Ֆեդերերի ռեկորդային հաղթանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 19-րդ տիտղոսը նվաճեց թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Նա թարմացրեց սեփական ռեկորդը:

35-ամյա Ֆեդերերը 3 սեթում հաղթեց խորվաթ Մարին Չիլիչին՝ 6:3, 6:1, 6:4: Մրցախաղը տևեց 1 ժամ 41 րոպե:  Սա Ռոջեր Ֆեդերերի ռեկորդային՝ 8-րդ տիտղոսն էր Ուիմբլդոնում: Այդ ցուցանիշով շվեյցարացի թենիսիստը գերազանցեց ամերիկացի Պիտ Սամպրասի եւ բրիտանացի Ուիլյամ Ռոունշոուի ռեկորդները: Նրանք Ուիմբլդոնում հաղթել էին 7-ական անգամ:




Լրահոս