2017թ. հունիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 833 դիմում, որից 685-ը գրավոր, 148-ը բանավոր:
Նշված դիմումներից 235-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 286 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 64 (9%), պետական նպաստների 56 (8%), ավանդի փոխհատուցման 48 (7%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 44 (6%), բնակարան հատկացնելու 36 (5%) և աշխատանք տրամադրելու 31 (5%) վերաբերյալ դիմումները:
Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 56 (38%), պետական նպաստների 28 (19%), դիմումի ընթացքի ճշգրտման 27 (18%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 14 (9%) և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 10 (7%) վերաբերյալ դիմումները:
Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 379 դիմումի:
Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 278 (73%)-ը պարզաբանվել է, 60 (16%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 20-ը (5%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 21-ին (6%) տրվել է մերժողական պատասխան:
Փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է երեք քաղաքացի:
Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է արձանագրություն, որը գրանցվել և ընթացք է ստացել սահմանված կարգով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին