ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի ամենաթանկ և դանդաղ կառուցվող ճանապարհը․ Հյուսիս-հարավի խնդրահարույց ոդիսականը. factor.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

factor.am-ը գրում է. «Հայաստանի Հանրապետությունում երբևէ ձեռնարկված ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն» է: 556 կմ ընդհանուր երկարությամբ, Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը հյուսիսին կապող ծրագիրը միջազգային ստանդարտներին բավարարող լուրջ նախաձեռնություն է, որը կրճատում է ճանապարհի երկարությունը շուրջ 85 կմ-ով և այժմյան 9-9.5 ժամի փոխարեն հնարավոր է դարձնում մի ծայրից մյուսը հասնել 4.5 ժամում: Ծրագրի նպատակներն են` հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը և դյուրինացումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումը և արտահանման ընդլայնումը, բնակչության ներքին շարժերի ակտիվացումը և այլն: Ծրագիրը բաժանված է 5 առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր: Ամենամեծ մասը՝ 500 մլն դոլարի պայմանագիրը, կնքվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ: Ողջ ընթացքում վարկեր են վերցվել Եվրոպական ներդրումային, Եվրասիական զարգացման և այլ բանկերից, կուտակվել են հսկայական արտաքին պարտքեր: Ծրագրի մեկնարկը նախանշված էր 2009թ. հոկտեմբերին, ավարտը՝ 2019թ. հունիսին: Սա ծրագրի ամբողջական պատկերն էր, որից, սակայն, հարթ ընթացավ միայն վարկերի ձեռքբերումը: Իսկ աշխատանքների առումով խնդիրները սկսվեցին հենց առաջին փուլից և շարունակվում են մինչ օրս՝ կասկածի տակ դնելով ծրագրի ապագան: Նախ ծրագիրն սկսվեց բավականին ուշացումով: Չնայած սահմանված ժամկետում՝ 2009-ի սեպտեմբերին Հայաստանը Ասիական զարգացման բանկի հետ կնքեց վարկային պայմանագիր, սակայն ճանապարհի կառուցումը սկսվեց միայն երեք տարի անց՝ 2012-ի սեպտեմբերի 13-ին:

Քանի որ Հայաստանի կառավարությունը 170 մլն դոլարի վարկը վերցրեց ժամանակին, սակայն աշխատանքները սկսեց ուշ, ստիպված եղավ չօգտագործված վարկի համար բանկին փոխանցել 300 հազար դոլար «պարտավորության վճար»` բնականաբար պետական բյուջեից: Ուշ մեկնարկելու պատճառը կառավարության նախագծումներն էին, կապալառուների մրցույթները, Ասիական զարգացման բանկի հետ նախնական պայմանագրի փոփոխությունները: Ընդ որում, այդպպես էլ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց վարկը ժամանակին չծախսելու հետևանքով առաջացած 300 հազար դոլարի կորստի համար: Ծրագրի առաջին տրանշը՝ Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ 70 մլն դոլար արողությամբ 31 կիլոմետրանոց հատվածն է: Քանի որ ծրագիրը ուշ մեկնարկեց, բնականաբար, այս հատվածի շինարարության ավարտը բավականին ուշ նշվեց՝ 2014 թ. հունվարի 23-ին: Բայց դա, ինչպես ասում են, միայն սկիզբն էր»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս