ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Հյուսիս-հարավ»-ից բազալտի խճաքար են գողացել. Թալինի ոստիկանների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ոստիկանները, արձագանքելով ստացված տեղեկություններին, բացահայտել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությունից բազալտի խճաքար են գողության դեպքեր։ Այս մասին  հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվում, որ տարբեր անձինք «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից տարբեր ծավալներով բազալտի մանրացված խճաքար են գողացել  ու բեռնատար մեքենաներով տեղափոխել իրենց բակ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թալինի ոստիկանները պարզեցին այդ անձանց ինքնությունը և կարճ ժամանակում հայտնաբերեցին ոչ միայն նրանց, այլև գողոնն ու բեռնատարները։ Դեպքերի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։




Լրահոս