Սեդրակ Առուստամյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան Նոր-Նորք նստավայրում մեկնարկեց «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի և մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ Քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Առուստամյանի և ևս երկու կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության ղեկավարների միջև ձեռք է բերվել պայմանավորվածության կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու վերաբերյալ:

 




Լրահոս