Նախարարները քննարկել են հայ-չեխական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Միլոսլավ Լյուդվիկի հետ։ Գործընկերները քննարկել են առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝տեղեկատվական-վերլուծական, էլեկտրոնային առողջապահական համակարգերի բարելավման, բժշկական տուրիզմի զարգացման և այլ ուղղություններով։ Նախարարներն անդրադարձել են նաևչեխ-չինական համագործակցության Պալատի և «Չինաստանի տնտեսական ֆորում» փոխգործակցության կենտրոնի կողմից Պրահայում կազմակերպված «Չինաստանի ներդրումային համաժողով-2017» միջոցառման արդյունքներին։
Այնուհետև, Հայաստանի պաշտոնական պատվիրակության անդամներն այցելել են Պրահայի արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտ և «Մոտոլ» համալսարանական կլինիկա, շրջել հիվանդանոցներում, ծանոթացել գիտական ներուժին։

Նշենք, որ 2014թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Պրահայի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն Պետր Ցետկովսկին և ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Վերջին 3 տարվա ընթացքում հուշագրի շրջանակում արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտների շուրջ 10 հայ մասնագետ վերապատրաստվել է Եվրոպայում լավագույն ավանդույթներ ունեցող հիշյալ կլինիկաներում։Արդյունքում, 2017 թվականին Հայաստանում՝Արյունաբանական կենտրոնում իրականացվեց ցողունային բջիջների հավաքագրում և 2 հիվանդի ոսկրածուծի բարեհաջող փոխպատվաստում։

«Փոխգործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտների կայացմանն ու զարգացմանը»,- նշել է Լևոն Ալթունյանը և հույս հայտնել, որհամագործակցությունըկշարունակվի։
Հանդիպումների ավարտին Հայաստանի պատվիրակության անդամները մասնակցել են չեխ-չինական համագործակցության ֆորումի շրջանակում Չեխիայի Հանրապետության նախագահի անունից կազմակերպված պաշտոնական գալա-ընթրիքին։




Լրահոս