Արա Խզմալյանն ընտրվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 19-ին, տեղի է ունեցել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Նիստի օրակարգային առաջին հարցը Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրենի ընտրությունն էր։ Խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Արա Խզմալյանի թեկնածությանը։

Խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի բյուջեն, որը կուղղվի զբոսաշրջության ոլորտում պետական ծրագրերի իրականացմանը։ Խորհրդի նիստի օրակարագային վերջին կետը հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումն էր։

Ավելացնենք, որ հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանը նշել է, որ Հայաստանի զբոաշրջության զարգացման հիմնադրամի ուշադրության կենտրոնում են լինելու արդյունավետ մարքեթինգային միջոցառումների իրականացման և զբոսաշրջային արդյունքի զարգացման խնդիրները։




Լրահոս