ՏԵՍԱՆՅՈՒԹ. «GeoProMining»-ը Հայաստանում իր 10-ամյա գործունեության առթիվ անցկացրեց լայնամասշտաբ միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված միջազգային հանքարդյունաբերական ընկկերությունների խումբը («GPM» կամ «Ընկերություն»), Հայաստանում ընկերության ներկայացվածության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ, ինչպես նաեւ «Հանքագործի եւ մետալուրգի» մասնագիտական տոնի առթիվ անցկացրեց մի շարք տոնական միջոցառումներ:

Այսպիսով, հուլիսի 13-14-ը Վարդենիս, Արարատ եւ Ագարակ քաղաքներում (Հայաստանի այն քաղաքներում, որտեղ ընկերությունը գործունեություն է իրականացնում) անցկացվեցին ընկերության աշխատակիցներին եւ երկարամյա գործընկերներին պատվոգրերով ու հուշամեդալներով պարգեւատրելու արարողություններ: Լավագույն աշխատակիցները պարգեւատրվեցին մրցանակներով: Ընկերությունն` իր սոցիալական քաղաքականության շրջանակում, ըստ կարիքի` երեք համայնքներին նվիրեց տարբեր նշանակության տեխնիկա:

«Իմ մանկության քաղաքը» մանկական փառատոնի շրջանակում վերոնշյալ քաղաքներում կազմակերպվել էր մանկական ժամանցային ծրագիր, որտեղ մասնակցում էին սիրված մուլտֆիլմերի, հեքիաթների հերոսներ, մոդերատորներ, ծաղրածուներ եւ աճպարարներ, ովքեր երեխաներին զվարճացրեցին խաղերով եւ մրցույթներով: Տեղի արվեստի դպրոցների աշակերտները միջոցառման ընթացքում պատրաստեցին նկարներ «Իմ մանկության քաղաքը» թեմայով: Աանցկացվեցին համերգներ, որոնց ընթացքում ելույթներ ունեցան տեղի երգի եւ պարի դպրոցների սաները: Լավագույն աշխատանքների հեղինակները նվերների արժանացան ընկերության կողմից:
Միջոցառումները` վերոնշյալ քաղաքներում, ավարտվեցին տոնական համերգով հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության համար բարի ավանդույթ է դարձել՝ նշել «Հանքագործի եւ մետալուրգի» օրը: Կարեւորելով այս մասնագիտությունը, Հայաստանում մենք արդեն երրորդ տարին է՝ նշում ենք այն միասին: Այս տարի նաև նշում ենք Ձեր երկրում մեր ընկերության 10-ամյա գործունեության հոբելյանը: Սա բավականին տպավորիչ ժամանակաշրջան է, որի ընթացքում մենք միասին վերապրել ենք եւ՛ ճգնաժամեր, եւ՛ վերելքներ, բայց արդյունավետորեն աշխատել ենք եւ միասին ստեղծել ենք բազմաթիվ դրական բաներ:

«Վստահ եմ, որ հաջորդ տասնամյակը կլինի նոր վերելքի ժամանակաշրջան ի բարօրություն երկրի եւ մեզ բոլորիս: Շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի առթիվ եւ մաղթում նորանոր նվաճումներ, քաջառողջություն եւ երջանկություն», – իր շնորհավորական խոսքում նշեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս