ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխայի ոտքն արգելափակվել է շատրվանների խողովակների արանքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդավառի տոնը, ինչպես Հայաստանի շատ քաղաքներում, այնպես էլ Վանաձորում, նշվել է մեծ շուքով: Երեխաներն ու մեծահասակները Հայքի հրապարակի ջրավազանում ջրոցի են խաղացել, երգել ու պարել: Տոնախմբության ընթացքում նաև միջադեպ է տեղի ունեցել Հայք հրապարակում: Երեխաներից մեկի ոտքը արգելափակվել է շատրվանի խողովակների արանքում ու չի կարողացել դուրս գալ ջրից:

Հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանության Վանաձորի բաժնի հրեշտակները անմիջապես նետվել են ջուրն ու օգնության հասել տղային: Բարեբախտաբար, երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս