ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Հուլիսի 26-ին, ժամը 11։ 00-ին Երևանի «Կոմիտաս» պանթեոնում կկատարվի Օֆելյա Համբարձումյանի հուշարձանի բացման արարողությունը։
Ընտանիքի անդամներից և այլ հարազատներից ու մտերիմներից բացի, հուշարձանի բացմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, արվեստագետներ, երգչուհու արվեստի երկրպագուներ։
Հուշարձանի հեղինակը քանդակագործ Էմին Պետրոսյանն է։
***
ՀՈՒԼԻՍԻ 26-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում էներգետիկ ոլորտում իրականացված աշխատանքների ամփոփում:
Հրավիրում ենք լուսաբանման:
***
Ս.թ. հուլիսի 26-ին` ժամը 10:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառի վերաբացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների մթերման և արտահանման ընթացիկ արդյունքներին և մեկնարկող ծրագրերին:
Նախատեսվում է նաև Էլեկտրական չորանոցների իրացման ուղղությամբ համագործակցության պայմանագրի ստորագրման արարողություն
«Սուրեն-Անի» ՍՊԸ-ի (տնօրեն Սուրեն Գալստյան) և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյան) միջև: Կողմերի համագործակցությունը նպատակ ունի աջակցել անհատ ձեռնարկատերերին և առևտրային իրավաբանական անձանց արտոնյալ պայմաններով էլեկտրական չորանոցներ ձեռք բերելու համար:
***
Հուլիսի 26-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Նոյ սոցիոլոգիական հետազոտությունների և շուկայի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Գագիկ Սարգսյանը և Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Թեման՝ Տնտեսական անհավասար պայմանների կարգավորման խնդիրներ, մտավոր սեփականությունը և անհավասար մրցակցությունը:
Հուլիսի 26-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողները` Երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ գիտնական Արա Ավագյանը, ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) սուզորդներ՝ կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը (Ֆրանսիա), կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը (Մարսել) և ՍՀՍՀԿ-ի Տեխնիական մասի պատասխանատուն Վահե Մելքոնյան:
Թեման` Սևանա լճի ստորջրյա ութերորդ ֆրանս-հայկական գիտարշավի նպատակներն ու արդյունքները, Սևանա լճի ստորջրյա մասում տեսարժան վայրերի բացահայտում, ախտոտման ավելացում լճի համար չափազանց վնասակար ազդեցությամբ, Սևանա լճի հատակում ճեղքվացքի գիտական հետազոտության արդյունքները:
***
Հուլիսի 26-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Ազատամարտիկների և զորացրված զինառայողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Ռազմիկ Ռուշանյանի ասուլիսը։
Թեման՝ «Ոտնահարվում են նախկին զինծառայողների իրավունքները և նրանց ընտանիքների արժանապատվությունը»։
Թեմայի հետ կապված բանախոսը կներկայացնի կոնկերտ փաստեր.
1. Նախկին զինծառայողն ընդդեմ արդարադատության համակարգի
2. Ոստիկանության. դատախազության անօրինական գործողությունները նախկին զինծառայողի անպաշտպան ծնողների նկատմամբ . Միջադեի հետ կապված ՀՀ նախագահին ուղղված նամակի ճակատագիրը
3. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության արդար ու թափանցիկ լինելիությունը՝ կոնկրետ դեպքի նկարագրմամբ
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
2.
«Նոյյան Տապան». Պատերազմի հետևանքով զոհված և հերոսացված զինծառայողների ընտանիքները նոր խնդիրների առաջ. Ահազանգում են ՀԿ-ները
26-07-2017 13:00 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Հուլիսի 26-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս մի շարք հասարակական կազմակերպությունների նախագահների մասնակցությամբ։
Թեման՝ «ՀԿ-ներն ահազանգում են պատերազմի հետևանքով զոհված և հերոսացված զինծառայողների ընտանիքների նոր առաջացած լրջագույն խնդիրների, օգնություն ցուցաբերելու գործընթացում ի հայտ եկած և մինչ օրս չբարձրաձայնված խոչընդոտների մասին՝ ներկայացնելով փաստեր և անուններ. Գործընթացում պետության, ՀԿ-ների, անհատների և սփյուռքի մասնակցությունը. Երևույթի իրավական և հասարակական մոտեցումները. Խնդիրների կարգավորման առաջարկներ Թեմայի հետ կապված ՀՀ վարչապետին ուղղված նամակը և ՀԿ-նեին տրված պատասխանը. ՀԿ-ների 2017 թվականի արված ծրագրերի հաշվետվություն և հետագա անելիքները »։
Բանախոսներն են՝
Մանուշակ Ստեփանյան – «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ
Նարե Արամյան – Իրավապաշտպան, Շենգավիթ վարչական տարածքի Պատանիների ստեղծագործության կենտրոնի տնօրեն
Մամիկոն Խուրշուդյան- Եռամիասնություն ՀԿ նախագահ և AAD.am կայքի տնօրեն
Արամ Մելիքյան- Հայաստանի ՈՒՀԱ-ի դպրոցական լիգայի հիմնադիր