3-ՐԴԸ «ՏԱՇԻՐ»-Ն Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Lenta.ru»-ի տեղեկացմամբ Ռուսական Forbes-ը հրապարակել է առեւտրային անշարժ գույքից առավել մեծ եկամուտներ ստացող ռուսաստանցի գործարարների ցուցակը: Եւ, ինչպես աշխարհում տեղի ունեցող շատ այլ գործընթացներում, այնպես էլ այստեղ չէր կարող խառը չլինել «հայի մատ»:  Ըստ հրապարակված ցուցակի` «Տաշիր» հոլդինգի տնօրեն Սամվել Կարապետյանը այնտեղ զբաղեցնում է երրորդ տեղը Մոսկվայի, Յարոսլավլի, Բելգորոդի, Իվանովոյի, Կալուգայի, Սոչիի եւ Յալթայի իր տարածքներից ստացված 410 մլն դոլար եկամուտով: Այժմ «Տաշիր»-ին են պատկանում մի քանի առեւտրի կենտրոններ, այդ թվում «Ռիո» ցանցը, իսկ հոլդինգի հասույթը 2010թ. կազմել է 1,7 մլրդ դոլար:Գործարարների ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է «Կրոկուս» ընկերության ղեկավար Արաս Աղալարովը, որի տարեկան եկամուտը անշարժ գույքից գահատվում է 550 մլն դոլար: Նշենք, որ Աղալարովի որդին Ադրբեջանի նախագահի դստեր` Լեյլա Ալիեւայի ամուսինն է: Իսկ երկրորդ տեղում են հայտնվել բիզնես գործընկերներ Զարախ Իլիեւը եւ Գոդ Նիսանովը` 520 մլն դոլար եկամուտով: Հիշեցնենք, որ «Տաշիր»-ի Սամվելը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է:




Լրահոս