Նենց որ քիչ ծխեք. Վարչապետը` նախարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի այս առաջարկը բուռն քննարկումների առիթ էր դարձել, քանի որ նախարարն առաջարկել էր հանրային վայրերում արգելել ծխելը, իսկ արգելված հանրային վայրերում ծխելը թույլատրելու դեպքում 10.000 դոլարով տուգանել տարածքի սեփականատիրոջը:

Նախագծից տեղեկանում ենք, որ 2017-2020 թվականների համար կառավարությունը կանխատեսում է տարեկան 1.5-2 տոկոսով նվազեցնել ծխախոտի օգտագործման տարածվածությունը, 15 եւ բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում ապահովել մինչեւ 10 տոկոսով: Հավելենք, որ բացի պետական բյուջեի միջոցներից՝ կառավարությունը նախատեսում է միջազգային կազմակերպությունների, ՀՀ-ում գործող մասնավոր, հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ներկայացնելուց հետո վարչապետն արձագանքեց. «Նենց որ քիչ ծխեք»:




Լրահոս