Հերթական ողբերգական վթարը Աշտարակ-Երևան ճանապարհին. կա մեկ զոհ, մեկ ծանր վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 4-ին, ժամը 21:48-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի 99 GG 399 և «ՎԱԶ-2121» մակնիշի 34 GG 889 պետհամարանիշերով ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել). «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1981 թ. ծնված Գ. և 2013 թ. ծնված Ս. Ս.-երը տեղի ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Գ. Ս.-ը մահացել է, իսկ Ս. Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:




Լրահոս