ՖՈՏՈ. Ինչպես է Հերմինե Նաղդալյանի ամուսինը խախտում երթևեկության կանոնները. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, լուսանկարների շարք է արվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի բարձր հովանու ներքո «Տառերի պուրակում»,  որոնցում երևում է` ինչպես է կայանված Nissan մակնիշի 020 HH 01 համարանիշի ավտոմեքենան։

Վարորդը չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և ավտոմեքենան կայանել է հանդիպակաց երթևեկելի գոտում։

Ըստ կայքի` նշված ավտոմեքենան սպասարկում է ԱԺ նախագահի նախկին տեղակալ Հերմինե Նաղդալյանին, սակայն այսօր այն շահագործվում էր նրա ամուսնու կողմից, ով, ի դեպ, գտնվում էր նշված վայրում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս