
Սաուդյան Արաբիայի Saudia Airlines ավիաընկերությունը հայտարարել է ուղևորների համար դրես կոդ սահմանելու մասին: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ճանապարհորդներին արգելվել է Saudia Airlines-ի ինքնաթիռներում հայտնվել հագուստով, որը կարող է դիսկոմֆորտ առաջացնել կամ վիրավորել նրանց ուղեկիցներին:
Կանայք պետք է ձեռքերը և ոտքերը ծածկող հագուստներ կրեն: Դրանից բացի, նրանց հագուստը պետք է չափազանց թափանցիկ կամ նեղ չլինի: Տղամարդկանց արգելվում է կիսավարտիք կրել: