ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2018-ից ներդրվելու է երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարությանն է ներկայացրել նախագծեր:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունված որոշումներից մեկում, որոնցով առաջարկվում է ստեղծել երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում սկսած 2018 թվականի հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար առցանց տվյալներ ներկայացնելու իրավական հիմքերը: Բացի դրանից, ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 133-րդ կետով հանձնարարված է` սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով` 2018 թվականի հունվարի 1-ից սկսած մշակել և ներդնել երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու համակարգ:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հստակեցրել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող կարգավորումները:

Մասնավորապես, նախատեսվում է ներդնել մեխանիզմ` խնամքի նպաստ նշանակելու մասին, ինչպես նաև խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու տվյալներն առցանց ներկայացնելն ապահովելու համար:

Առավել մանրամասն` տեսանյութում:




Լրահոս