
Մինչ աղբի մաքրման ծառայություններ իրականացնող «Սանիթեք» ընկերության աշխատակիցները մարդ են ծեծում, այս ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկը առաջինն ականատես է լինում աղբին: ArmLur.am-ի տեսախցիկը արձանագրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երեւան ձգվող ճանապարհին, ուր կան երկաթե ձողեր, դրանցից տոպրակներով աղբ է կախված: Ենթադրվում է, որ տոպրակներով աղբը այդ ձողերից կախում են Արգավանդի կահույքի խանութների աշխատողները: Հուսանք այս տեսանյութը չի վրիպի նաեւ «Մաքուր Հայաստան» քարոզող Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեսադաշտից:
Մանրամասները` տեսանյութում: