Առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի, Կոտայքի և Տավուշիմարզի ներկայացուցիչների հետ այս օրերին կայացած հանդիպումներիժամանակ քննարկված հարցերը ևս բխում էին ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականներից։ Ինչպես միշտ, առաջին հերթին շեշտադրվել են բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը և շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելուն վերաբերող հարցերը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև կառավարության գերակա ծրագրերիիրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, առկա խնդիրները։

Լևոն Ալթունյանը կարևորել է նաևէլեկտրոնային առողջապահության համակարգում առավել ակտիվորեն ներգրավվելու, բժշկական կենտրոնների կառավարման արդյունավետությունը  բարձրացնելու հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև այդ կենտրոնները կոնցեսիոն կառավարման հանձնելու հնարավորություններին։

Հիվանդանոցներն անհրաժեշտ նեղ մասնագետներով համալրելու նպատակով առաջարկվել է ուղղակի աշխատանքներ տանել ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրայի հատկապես տվյալ մարզերից ընդունված և մասնագիտացած շրջանավարտների հետ:

ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը առողջապահության կազմակերպիչներին հորդորել է տեղերում ևս մեկ անգամ քննարկել ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականների կատարման ուղիները, իսկ լրացուցիչ հարցերը կամ առաջարկներն ուղարկել էլեկտրոնային փոստով`արագ արձագանքման նպատակով։




Լրահոս