Հարց քաղաքացիներից` եթե կենսաթոշակառուն ունի ֆինանսական պարտավորություններ, ապա կուտակային կենսաթոշակի ո՞ր տոկոսը կարող է ենթակա լինել հարկադիր գանձման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե կենսաթոշակի անցնելուց հետո կենսաթոշակառուն ունի ֆինանսական պարտավորություններ, ապա կուտակային կենսաթոշակի ո՞ր տոկոսը կարող է ենթակա լինել հարկադիր գանձման:

Նվարդ Միրզոյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կուտակային կենսաթոշակից պահումներ (հարկադիր բռնագանձումներ) կարող են կատարվել, եթե կենսաթոշակառուն ունի ժամկետանց պարտավորություններ, սակայն կան նաեւ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս ամբողջ կենսաթոշակը տրամադրել պարտքերի մարմանը՝ անձին թողնելով առանց կենսաթոշակային միջոցների: Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակից կատարվող հարկադիր պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակցի կենսաթոշակային կուտակումներն անձեռնմխելի են, ուստի ֆինանսական պարտավորությունների դիմաց դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել մինչեւ նրա կենսաթոշակային տարիքը լրանալը:




Լրահոս