Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 622 հազար 381 զբոսաշրջիկ։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ նրանցից միայն 118 հազար 651-ը հանգրվանել են հյուրանոցներում։ Իսկ ահա 503 հազար 730-ը իրենց բարեկամների, հարազատների կամ վարձու բնակարաններում։ Ստացվում է, որ զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրել է բնակարան վարձելը կամ հարազատի տանը հանգստանալը, քանի որ այս տարբերակը ավելի մատչելի է։ Ինչպես հայտնի է՝ հայաստանյան հյուրանոցների ծառայությունները ավելի թանկ են։ Նշենք, որ Հայաստանից վերը նշված ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 570 հազար 400 զբոսաշրջիկ, որից միայն 1626-ը օգտվել է տուրիստական ընկերություններից, իսկ 568 հազար 774-ը ինքնուրույն։

Բացի այս, պաշտոնական վիճակագրությամբ ՌԴ-ից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը զգալի ավելացել է՝ 68.4 տոկոսով։ Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկների թիվը նույնպես ավելացել է 34.4%-ով, Գերմանիայից՝14.4%-ով, Իտալիայից՝ 53.6%-ով։ Վրաստանից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը նույնպես աճել է՝ 51.8 %-ով։ Իսկ ահա Իրանից մեր հանրապետություն այս տարվա վեց ամիսներին ժամանած զբոսաշրջիկների թիվը ավելացել է 66.8%-ով։ Հավելենք, որ Թուրքիայից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը նույնպես աճել է՝ 2.1 անգամ։




Լրահոս