Հայաստանում տղամարդկանց 43,2 տոկոսն ամուսնացած չէ. վիճակագրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ամուսնացած է կանանց 63,3 տոկոսը, տղամարդկանց 49,4 տոկոսը, իսկ ահա երբեւէ չամուսնացածների թիվը կանանց շրջանում 29,9 տոկոս է,  տղամարդկանց մոտ՝ 43,2 տոկոս. նման ցուցանիշներ է հրապարակել ԱՎԾ-ն՝ միջազգային կազմակերպությունների հետ անցկացրած հետազոտությունների արդյունքում՝ հարցման ենթարկելով 6 հազար 116 կնոջ եւ 2 հազար 755 տղամարդու:

Ինչ վերաբերում է առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալուն, ապա հետազոտության համաձայն, հայ կանանց շրջանում տարիքն առաջին ամուսնության և տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակ մեծապես համընկնում են, ինչը չես ասի տղամարդկանց դեպքում հայ տղամարդիկ ավելի շատ են նշել, որ սեռական հարաբերություն են ունեցել նախքան ամուսնանալը: «Օրինակ՝ չնայած 30- 49 տարեկան շատ քիչ տղամարդիկ են նշել, որ ամուսնացել են մինչև 20 տարեկանը (3 տոկոս)՝ նրանց մեկ երրորդը նշել է, որ առաջին անգամ սեռական հարաբերություն է ունեցել մինչև 20 տարեկան դառնալը»,- ասված է հետազոտության համաձայն:




Լրահոս