Բյուրականի մերձակայքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են հիմնականում բնաշիվային կաղնիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից տեղեկացավ,ո ր ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել, առկա են ծխացող օջախներ, սակայն, իրավիճակը վերահսկելի է և աշխատանքներ են տարվում հրդեհի ամբողջական մարման համար։ Հայտնենք՝ հրդեհի սկզբնական բռնկումը Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում է եղել և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից տարածքները։

ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Արագածոտնի մարզպետարանի, Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցների, հարակից գյուղերի բնակիչների ինտենսիվ աշխատանքների արդյունքում հրդեհը բռնկման առաջին օրը մարվել է, սակայն, եղանակային անբարենպաստ պայմանների, քամու հետևանքով նոր օջախներ են բռնկվել, որոնց վերջնական մարման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաևՀՀ ՊՆ զինծառայողներ, ոստիկանության աշխատակիցներ։
Հրդեհաշիջմանն ակտիվորեն մասնակցել են ինչպես «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի, այնպես էլ՝ «Գուգարքի անտառտնտեսության» աշխատակիցներ։
Դեպքի վայրում են եղել նաև ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, «Հայանատառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Հայտնենք նաև, որ այսօր առավոտյան ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:
Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր փրկարար-դեսանտայիններ են իջեցվել, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները:

Հրդեհի հետևանքով «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառված վնասի հստակ չափը հնարավոր կլինի գնահատել վեգետացիոն շրջանում, սակայն, տեղեկացնենք, որ այրվել են հիմնականում բնաշիվային աճի կաղնիներ, դրանց ուղեկցող այլ ծառատեսակներ՝ թխկիներ, հացենիներ։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է հետևել անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։




Լրահոս