Հարց քաղաքացիներից` ի՞նչ է ենթադրում կոշտ գրավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է ենթադրում կոշտ գրավը:

Լուսինե Միսակյան (35 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասպան՝ տեղեկացնում ենք, որ կոշտ գրավ է համարվում այն գրավը, որի առարկան թողնվում է գրավատուի մոտ, գրավառուի փականքի տակ կամ գրավի մասին վկայող նշաններով, ինչպես նաեւ գրավատուի մոտ թողնված գրավի առարկան կամ որի նկատմամբ գրավի իրավունքը գրանցված է օրենքով սահմանված կարգով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 258-րդ հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե գրավի առարկան կազմված է երկու կամ ավել մասերից, ապա բռնագանձում կարող է տարածվել դրանցից յուրաքանչյուրի վրա: Ընտրության իրավունքը պատկանում է գրավառուին: Ի դեպ, գրավի առարկա կարող է լինել շրջանառության մեջ գտնվող ցանկացած գույք, որի վրա ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում է բռնագանձում տարածել:

 




Լրահոս