«Samsung Galaxy Note8» նոր սմարթֆոնը՝ նախնական պատվիրման հնարավորությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև ս.թ. սեպտեմբերի 21-ը ներառյալ «Samsung Galaxy Note8» պատվիրելու դեպքում գնորդը նաև կստանա «Samsung DeX» աքսեսուար:

«Samsung Galaxy Note8» սմարթֆոնի գինը 579 900 դրամ է: Սարքը կարելի է գնել թե՛ կանխիկ, և թե՛ ապառիկ եղանակով:

Պատվերը կարելի է տեղադրել առցանց կամ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն: Առցանց պատվիրելուց հետո անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 21-ը ներառյալ այցելել մոտակա սպասարկման կենտրոն՝ վճարում կատարելու համար: Կանխիկ եղանակով գնման պատվերը տեղադրելիս` անհրաժեշտ է ամբողջությամբ վճարել սմարթֆոնի արժեքը, իսկ ապառիկի դեպքում՝ կանխավճարի գումարը (նախատեսված լինելու դեպքում) կրկին մինչև ս.թ. սեպտեմբերի 21-ը` ներառյալ:

Բաժանորդները կկարողանան ստանալ «Samsung Galaxy Note8» հեռախոսը և «Samsung DeX» աքսեսուարը՝ սկսած ս.թ. սեպտեմբերի 22-ից՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

«Հերթական անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հասանելի է դարձնում նոր բարձրակարգ սմարթֆոն, այս անգամ՝ «Samsung Galaxy Note8» սմարթֆոնը, որն առանձնանում է առաջադեմ լուծումներով և յուրահատուկ դիզայնով: Մեզ համար կարևոր է, որ մեր բաժանորդները ցանկության դեպքում կարողանան օգտվել շարժական հաղորդակցության ամենանորարարական, բարձրորակ և հարմարավետ սարքերից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/




Լրահոս