ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկություններով ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը վաճառքի է հանել  իրեն պատկանող  բիզնեսների եւ անշարժ գույքի մի մասը: Մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների՝ վաճառքի են  հանվել «Նայք» սպորտային հագուստի բրենդային  խանութը, Երեւանի կենտրոնում  վարձակալությամբ տրված թվով 4 այլ խանութներ, «Գալաքսի» տաքսի ծառայությունը, ինչպես նաեւ Լոնդոնում գտնվող  մի շինություն: Փորձելով  ճշտել լուրի իսկությունը՝ «Ժողովուրդ»-ը դիմեց   ՊԵԿ լրատվական բաժին, որտեղից խոստացան արձագանքել տեղեկատվությունը հրապարակելուց հետո: Քանի որ առայժմ չունենք որեւէ պաշտոնական պարզաբանում, ուստի մեզ թույլ ենք տալիս ենթադրել, որ  Գ. Խաչատրյանի ունեցվածքի համատարած վաճառքը կապված է առաջիկայում նրա հնարավոր պաշտոնանկության հետ: Եվ, քանի որ վերջինս լավ  գիտի, թե ինչքան դժվար է ՀՀ-ում առանց հարկային մարմինների հովանավորության բիզնես անել,  որոշել է նախապես վաճառել բիզնեսը եւ տեղափոխել այլ երկրներ:




Լրահոս