ԴՐՍԻՑ ՈՒՐԻՇԻ ԱՉՔՆ ԵՆՔ ՀԱՆՈՒՄ, ՆԵՐՍԻՑ` ՄԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դատախազության համակարգում երկար տարիներ աշխատում է Սուրիկ Պարսամյանը:  Նա Հայաստանի գրեթե բոլոր մարզերում աշխատել է եւ իր գործունեության ընթացքում հասցրել է բազմաթիվ սեփականությունների ու բիզնեսների տեր դառնալ` առանձնատներ, բիզնեսի այլ ճյուղեր:  Մենք փորձեցինք հենց դատախազի հետ զրույցի ձեւաչափով ճշտել նրան պատկանող մի օբյեկտԻ մասին տեղեկությունները: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Բոռա» ռեստորանային համալիրը, որը եւս պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործություններով վարչության պետ ՍՈՒՐԻԿ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ, դարձավ զրույցի հիմնական թեման: -Պարո՛ն Պարսամյան, իսկապե՞ս Ձեզ է պատկանում «Բոռա» համալիրը: -Դա իմ տղայինն է: Մենք առանձին ենք ապրում, խնդիր չկա: -Ինչո՞վ է զբաղվում Ձեր տղան:-Աշխատում է ներքին գործերի համակարգում: Էդ մի տղան ա, ինքն էլ աշխատող ա, տարիների ընթացքում աշխատած: Կարող եք հարցնել` Պարսամյան Արմեն Սուրիկի, Պահակային պահպանության վարչությունում է աշխատում:-Ես ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ Ձեր կենսագրական տվյալներին:-Ես թաքցնելու բան չունեմ, մեր դատախազության կայքում, որ բացեք, կա: Ես ինքս երկար տարիներ աշխատել եմ մարզի դատախազ ե՛ւ Գեղարքունիքում, ե՛ւ Մասիսում, ե՛ւ Արարատում, որ բացեք, իմ կենսագրական տվյալները հայելու պես գրած ա:-Իսկ Դուք տեղյա՞կ եք, թե Ձեր տղային պատկանող «օբյեկտն» ինչ արժե:-Այդ օբյեկտը կառուցվել ա 15 տարում ու դեռ կիսատ ա, ավարտված չի: Դեռ լիարժեք չի աշխատում: Եթե Ձեզ հետաքրքրում ա էդքան, կարող եք գնալ, տեղում համոզվել:-Մենք լուսանկարել ենք:-Չէ, դրսից եք նկարել, մեջը չի աշխատում, լրիվ փակ ա, կիսատ ա:-Իսկ թվային լեզվով չե՞ք կարող ասել:-Թվային լեզվով ի՞նչ ասեմ: Գիտե՞ք ոնց որ ինչ ա ստացվում. եթե չեմ սխալվում 1996-97 թվականներին է կառուցվել:-Այդ տարիներին Ձեր տղան ինչո՞վ էր զբաղվում:-Իմ տղան էլի միշտ էլ աշխատել ա:-Միշտ էլ ոստիկանության համակարգո՞ւմ:-Այո՛: -Իսկ Դուք էլ դատախազությա՞ն համակարգում:-Ես դատախազության համակարգում արդեն 30 տարի է, որ աշխատում եմ:-Ձեր անունը հայտնի է որպես դատախազ:-Ես չգիտեմ` հայտնի ա որպես լավ, թե վատ առումով, համենայնդեպս:-Ես վատ բան չասացի:-Հա, էդ ա: Եթե ուզում եք, մի հատ գնացե՛ք, նայե՛ք, որ գրե՛ք: Դրսից սիրուն ա երեւում, մեջը ֆիքսեք, կիսատ ա, դեռ 1-2 տարի էլ կտեւի, կամաց-կամաց ա արվում:-Ճշտե՞լ եք հայաստանյան շուկան, ընտանեկան խորհրդակցություն եղե՞լ է` արդյոք եկամտաբեր բիզնես է նման օբյեկտ ունենալը:-Չէ, ես դրա ո՛չ լավն եմ տեսել, ո՛չ վատը:-Վատը գուցե տեսնեք:-Դե գիտեք էդ ի՞նչ ա: Ինչպես ասում են, դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից` մեր: Համենայնդեպս, իմ տղան ինքն իրենով է արել:-Մի փոքր քաղաքական հուն տանեմ մեր խոսակցությունը:-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:-Գիտեմ, իրավունք էլ չունեք: Պարզապես ուզում էի իմանալ` իսկապե՞ս Գագիկ Ծառուկյանի հետ բավականին մտերիմ հարաբերություններ ունեք եւ հաճախ արտերկիր եք գնում միասին: -Այսինքն` ես իրավունք չունե՞մ արձակուրդ գնալու: Ձեր ինֆորմացիան երեւի ճիշտ չի: Ոչ մեկը ինձ չի արգելում՝ ես ընկերներ ունենամ նաեւ քաղաքականության մեջ: Գագիկ Ծառուկյանի հետ ես ընկերություն եմ անում այն ժամանակից, երբ ինքը քաղաքականության մեջ ընդհանրապես չկար: Չէր էլ զբաղվում: Էն ժամանակ` 86 թվին, Գագիկ Ծառուկյանը հլը արդեն Ձեզ պարզ ա, թե ինչն ինչոց էր: Էնպես որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:Մենք զանգահարեցինք նաեւ Սուրիկ Պարսամյանի որդուն` 1981 թվականին ծնված Արմեն Պարսամյանին, ով աշխատում է Պահակային պահպանության վարչությունում: Կոչումով ավագ լեյտենանտ է իսկ նախկինում` ջերմոցապահ կրտսեր Պարսամյանը 15-16 տարեկանից փողատեր է: Համենայնդեպս, հայր Պարսամյանի ասածները դրա մասին են վկայում: Իսկ թե ինչպես է դատախազի երիտասարդ որդին դարձել ռեստորանային համալիրի սեփականատեր, պարզեցինք հենց նրանից: Թագուհի Թովմասյանշարունակելի




Լրահոս