ՖՈՏՈ. Առեղծվածային ու արտակարգ դեպք Արմավիրի մարզում. լսվել է պայթյունի ձայն. տունն ամբողջովին վերածվել է ավերակի. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Սեպտեմբերի 9-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում Խորոնք գյուղի Հովհաննես Շիրազի փողոցի թիվ 29 տանը, դեռևս անհայտ պատճառներով, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հեևանքով տանը տեղի է ունեցել փլուզումներ, պատերն ամբողջովին փլվել են, կոտրվել են պատուհանները, դռներն ու գույքը:

Տան հյուրասենյակում այդ պահին եղել է 15-ամյա Արտակ Ամիրյանը, ով, բարեբախտաբար, չի տուժել: Տան ընտանիքի անդամները՝ 57-ամյա Քնարիկ Ամիրյանը, 37-ամյա Սամվել Ամիրրայնը, 34-ամյա Սուզաննա Գրիգորյանը, մանկասհասակ երեխաների՝ 14-ամյա Քնարիկ Ամիրյանի և 2 տարեկան Քրիստիկ Ամիրյանի հետ դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ անելիս են եղել»:

Մանրամասները՝ այստեղ:




Լրահոս